ՖՈՏՈ. Մեր տեխնիկաներից շատերը ճանապարհի կեսին են մնացել. Ապրիլյան պատերազմի մասնակցի հուշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, շարունակելով Ապրիլյան պատերազմը հետաքննող շարքը, այս անգամ զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից Վահագն Հարությունյանի հետ:

2016 թ. ապրիլի 4-ին  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով  ժամկետային զինծառայող, հրետանավոր Վահագն Հարությունյանը ստացել է աջ ոտքի սրունքի  հրազենային կոտրվածք:

Նշենք, որ Վահագն ամուսնացած չէ, սովորում է Երևանի Պետական համալսարանում: Ուսման հետ զուգահեռ աշխատում է Պետական Պահպանության ծառայությունում: Սիրում է  զբաղվել սպորտով:

-Դավի´թ, ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է սկսվել: Ձեր մտքով առաջինն ի՞նչ անցավ: 

-Զորամասում , մեր հրամանատարներից մեկը տագնապ տվեց, ասելով, որ սահմանում իրավիճակը լարված է, և մենք պատրաստվեցինք, որպեսզի  մեկնենք դիրքեր:

 –Ի՞նչ զգացողություններ կային այդ ժամանակ:

-Չգիտեմ , չեմ կարող ասել: Մեզ համար շատ անսպասելի էր:

–Այդ պահին բավարար քանակությամբ զինամթերք ունեի՞ք Ձեզ մոտ:  

-Ես ինձ հատկացված զինամթերքն ունեցել եմ, բացի դա ես հրետանավոր եմ եղել, և զենքի պակաս չեմ ունեցել:

-Վիրավորվելուց հետո առաջինն ո՞վ է Ձեզ օգնության հասել:

-Ամենասկզբից ընկերներս են օգնության հասել,  20 րոպե հետո նոր տեղափոխվել եմ Ջաբրայիլի զինվորական հոսպիտալ, քանի որ այդ պահին մեքենա չկար: Ջաբրայիլում կատարվել է առաջին վիրահատությունը, ապա տեղափոխվել եմ Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ կատարվել է հիմնական վիրահատությունը: Այնուհետև տեափոխվել եմ Երևանի Զինվորական կլինիկական հիվանդանոց:

–Ինչպես հայտնի է,  Ազգային ժողովում ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով: Ձեր կարծիքով, արդյոք դրա անհրաժեշտությունը կար, և ի՞նչ նոր բացահայտումներ կարող է անել հանձնաժողովը: 

-Ինչ բացահայտում, ինչ պետք էր արդեն եղել է: Մեր տեխնիկաներից շատերը ճանապարհի կեսին են մնացել, տեղ չեն հասել, և այդ ամեն ինչի մասին նրանք տեղյակ են:

-Ի՞նչն էր պատճառը, որ տեխնիկան Ձեզ չի հասել:

– Որովհետև շատ հին էին:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը

 




Լրահոս