Կարող եմ հանդիպել ցանկացած գործչի հետ. Սաթիկ Սեյրանյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մի քանի կայքերի խմբագիրների հետ հանդիպման մասին լուրերին.

«Ինքս՝ որպես գլխավոր խմբագիր և Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, կարող եմ հանդիպել հրապարակային և ոչ հրապարակային ցանկացած գործչի հետ՝ և՛ նախկինների, և՛ ներկաների, և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Արմեն Սարգսյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, ցանկը կարող ենք շարունակել… Որևէ մեկը չի կարող կարգավորել և որոշել իմ հանդիպումների օրակարգը, այդ թվում և առաջին հերթին՝ այդ լրատվամիջոցի սեփականատեր-խմբագիր և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը»:




Լրահոս