
Անգլիական The Sun-ը տեղեկացնում է, որ Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեիս դե Լիգտը արդեն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է:
Աղբյուրը հավաստիացնում է, որ կողմերը եկել են ընդհանուր հայտարարի ե՛ւ տրանսֆերային արժեքի, ե՛ւ ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ:
Նշվում է, որ տրանսֆերը կկազմի 67 մլն եվրո, իսկ հոլանդացին թուրինյան թիմի կազմում կստանա տարեկան 7.2մլն եվրո աշխատավարձ:
Էդմոն Մարտիրոսյան