Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեստեր Սիթին» կարող է որակազրկվել Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղարկությունից: Այդ ամենի պատճառը ֆինանսական փեյր-փլեյի կանոնների խախտումն է :
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում:
Եթե, այնուամենայնիվ, «Սիթին» որակազրկվի, ապա կարող է լուրջ խնդիրներ ունենալ թե´ ֆինանսական, թե´ թիմային:
Էդմոն Մարտիրոսյան