Ամերիկայի Գավաթի խաղարկությունում արդեն հայտնի են կիսաեզրափակչի երկու զույգերը:
Փլեյ-օֆֆի վերջին խաղում միմյանց դեմ մրցեցին Ուրուգվայն ու Պերուն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ 11մ հարվածաշարում հաղթող ճանաչվեց Պերուի ընտրանին եւ կարողացավ նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր:
Նրանք այդ փուլում ուժերը կչափեն մրցաշարի գործող չեմպիոն Չիլիի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Բրազիլիան եւ Արգենտինան:
Էդմոն Մարտիրոսյան