Եղանակային ապոկալիպսիս. ինչու է եղանակը խելագարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական NTV.ru  կայքը գրում է.

Այս ամռանը, աշխարհի ցանկացած վայրում, նկատելի է, որ եղանակը կարծես թե խելագարվել է: Գիտնականները նշում են, որ Երկրի վրա կախված է գլոբալ սպառնալիք:

Հնդկաստանի վեցերորդ խոշոր քաղաք Չեննայում ջրամբարները չորացել են: 9 միլիոն բնակչությունը տառապում է ծարավից: Իսկ Ֆրանսիայում գրանցվել է 45 աստիճան:

Եղանակային անոմալիաների ապահովագրական ընկերության տնօրեն Գաբրիել Գրոսսը նշում է, որ Մոսկվայում նույնպես բնության հետ ինչ- որ բան է կատարվում: Մի քանի օր առաջ այնտեղ շատ տաք էր, եւ հիմա հակառակ իրավիճակն է: Գիտնականները կանխատեսում են նոր գլոբալ ջրհեղեղ:

Վերջիններիս կարծիքով վերջին 20 տարիների ընթացքում սառցադաշտերի հալեցման մակարդակը երեք անգամ ավելացել է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում անդառնալի փոփոխությունների: Իսկ20 տարի անց, ըստ կանխատեսումների, Կովկասի սառցադաշտերը գրեթե կկրճատվեն:

Կա նաև մեկ այլ վտանգ: Մի քանի հրաբուխներ, ինչպիսին է օրինակ Էլբրուսը, հնարավոր է ժայթքեն: Իսկ եթե տեղի  ունենա ժայթքում, ապա աղետը մասշտաբային կլինի:

Իսկ Կոլորադոյի համալսարանի գիտնականները համոզված են, որ գլոբալ սպառնալիքը կախված է Երկրի վրա: Այս եզրակացությունն են եկել մի շարք աստղագետներ, որոնք ուսումնասիրում են արեւային բռնկումները:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաջորդ հարյուր տարիների ընթացքում արեւի վրա հնարավոր են մեծ թվով բռնկումներ: Երկիրը կկորցնի արբանյակներ, գոտիներ կհայտնվեն մոլորակի վրա կհայտնվեն այլ գոտիներ:

Եվ ի՞նչ կլինի, եթե այս ամենը հատվի նույն ժամանակահատվածում:




Լրահոս