Հունիսի 30-ին, ժամը 15:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Գ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 20 մ):
Վարորդը և ուղևորները՝ Ծ. (ծնված 1959 թ.) և Մ.(ծնված 2009 թ.) Գ.-երը, ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Ռ.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: