Այսօր ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ստարսբուրգ կատարած այցի արդյունքները։ Ինչպես հայտնի է՝ մեկ օր, մինչեւ ուշ գիշեր ամբողջ վեհաժողովը քննարկել է ՌԴ պատվիրակության ձայնի վերականգման հարցը եւ ինչպես պարզ դարձավ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը սխալմամբ դեմ է քվեարկել, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ առհասարակ չէր մասնակցել։
Այսօր ասուլիսի ժամանակ պատվիրակության անդամները, այդ թվում՝ իշխող խմբակցության պատգամավորները, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ փաստեցին, որ Ռուբինյանի քվեարկությունը վրիպակ է եղել, իսկ ահա Հովհաննես Իգիթյանն էլ իր քվեարկությանը չմասնակցելը պայմանավորեց այն հանգամանքով, որ այլ հանդիպումների է եղել, նիստը երկար է տեւել եւ այդ պահին պարզապես դահլիճում չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում