ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԴԽ անդամի թեկնածուն անկազմակերպվածության հետևանքով չընտրվեց. ինչու պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Աննա Մարգարյանն անհրաժեշտ ձայներ չստացավ ընտրվելու համար: Իշխանության կողմից առաջադրված թեկնածուն ստացավ 66 կողմ եւ 19 դեմ ձայներ եւ այսպիսով չընտրվեց: Քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր: Իշխանական պատգամավորներն այս փաստը մեկնաբանում են իրենց խմբակցության մեծ թվով բացականերով, որոնք գործուղման արդյունք են: Սակայն ընդգծենք, որ առավոտյան գրանցված է եղել 103 պատգամավոր:

Եվ «Իմ քայլը» խմբակցությունում եղել են այնպիսի պատգամավորներ, որոնք առավոտյան գրանցված են եղել, սակայն քվեարկության չեն եկել: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ քվեարկությանը զուգահեռ «Իմ քայլ»-ի պատգամավորներն անընդհատ զանգերի մեջ են եղել, փորձել են առավոտյան բոլոր գրանցված պատգամավորներին գտնել եւ բերել քվեարկության, սակայն չի հաջողվել: Բանն այն է, որ այդ ամենի պատասխանատուն իրականում հանդիսանում է Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը եւ հենց նրա վրա է դրված եղել քվեարկությունը պատշաճ կազմակերպելու պարտականությունը: Շատ պատգամավորների քվեարկության այլ ժամ է ասվել, հետո՝ փոխվել է։

Մի շարք օրենսդիրներ տարբեր հանդիպումների են եղել եւ չեն հասցրել գալ մինչ քվեարկության ավարտը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց քվեարկությունից անմիջապես հետո մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց Վահագն Հովակիմյանից եւ պարզել, թե ինչու չի ստացվել գործընթացը պատշաճ կազմակերպել: Սակայն գնալով պատգամավորի աշխատասենյակ, հայտնաբերեցինք, թե շենքից արդեն դուրս է եկել, իսկ դրանից հետո նրան ուղղված զանգերն ու նամակներն այդպես էլ անպատասխան մնացին»:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս