
«Արարատ-Արմենիան» հայտարարություն է տարածել եւ հայտնել, որ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի ԱԻԿ-ի դեմ խաղի մոտքը կլինի տոմսերով. «…Տոմսի արժեքը 2000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարևանությամբ), «Տաշիր» առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «Արարատ-Արմենիայի» նորաստեղծ վաճառակետից, կամ, կարող եք պատվիրել առցանց, որի հղումը հասանելի կլինի վաղը: Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է: Խնդրում ենք դրանք ձեռք բերել նախապես»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա Ավանի Ակադեմիայում:
էդմոն Մարտիրոսյան