Ովքեր իշխանության ներկայացուցիչներին գովերգում, երգեր էին ձոնում՝ նրանք ստանում էին կոչումներ. Լալա Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականայնն առհասարակ դեմ է մշակութային գործիչներին տրվող կոչումներին, շքանշաններին և մեդալներին:

ArmLur.am-ի հետ զրույցում Լալա Մնացականյանն ասաց, որ այդ երևույթը համարում է Սովետական միության «հրեշ երկրի» ճորտատիրացման միջոցներից մեկը:

«Ես ընդհանրապես դեմ եմ այդպիսի պարգևներին: Ես գտնում եմ, որ պետք է վերացնել, դա հասարակությանը ղեկավարելու միջոցներից մեկն է եղել: Ի՞նչ է մեդալը՝ ես չեմ հասկանում»,-նշեց դերասանուհին:

Անդրադառնալով ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի, Լալա Մնացականյանն ասաց ՝ չգիտի ՝ ինչ ձևաչափ է նկատի ունեցել նախարարը,  բայց  վերջին ժամանակներս կոչման արժանանում էին այն մարդիկ, ովքեր իշխանության ներկայացուցիչներին ավելի մոտ են կանգնած :

«Ովքեր իշխանության ներկայացուցիչներին գովերգում, երգեր էին ձոնում՝ նրանք ստանում էին կոչումներ: Կոչումներ տալը՝  արվեստագետներին մանիպուլացիա անելու միջոց է»,-հավելեց դերասանուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս