Ալեն Սիմոնյանն ու Արեն Մկրտչյանը տուժող են ճանաչվել Լևոն Երանոսյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Երանոսյանի գործով նիստի ժամանակ այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավորը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում՝ հուլիսի 2-ին, ընթանում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Նիստին ներկա չեն տուժող կողմն ու տուժողների ներկայացուցիչը, սակայն մեղադրող դատախազի առաջարկով դատական նիստը շարունակվում է առանց նրանց:




Լրահոս