Դատական համակարգն ու Ազգային ժողովը շարունակում են Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`մինչ ԱԺ-ն ԲԴԽ-ի իր թեկնածուի ընտրությամբ է զբաղվում, դատական համակարգում պատրաստվում եննոր գործընթացների:
Ինչպես գիտենք, մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որիցհետո` հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը: Այնուհետեւ հրաժարականի դիմում ներկայացրեցին Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը եւ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը:
Եւ ստացվել էր այնպես, որ ԲԴԽ-ի կազմում մնացել էին 4 անդամներ` Հայկ Հովհաննիսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը եւ դատավոր Սերգեյ Չիչոյանը: Ազգային ժողովիկողմիցընտրվեցին երկու թեկնածուներ` Գրիգոր Բեքմեզյանը եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: ԱԺ-ն եւս մեկ հոգուպետք է ընտրի, եւ իր մասով գործընթացը կավարտվի: Եւ որքան էլ տարօրինակ էր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմիցառաջարկված ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանը երեկչընտրվեց:
Հիշեցնենք, որ Մարգարյանի թեկնածությանը դեմ էին դատական համակարգիներկայացուցիչները, քանի որ համարում էին, որնա մի օրչի եղել դատարանի դահլիճում եւ չի կարող լինել ԲԴԽ անդամ: Մարգարյանը, սակայն, պրոֆեսիոնալ իրավաբան է եւ լավ համարում ունի մասնագիտական շրջանակներում:
Դատական համակարգին ծանուցում են
Եվ այսպես,մինչ Ազգային ժողովըկտապալեր իրկողմից բերված թեկնածուի քվեարկությունը, դատական համակարգում,շունչները պահած, սպասում են: Այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որհուլիսի 11-ին` ժամը 14:00-ին, ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր`մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ: Դատական համակարգում կաշուրջ 230 դատավոր,որիցմոտ 122-ի անցած ճանապարհը,աշխատանքային փորձըթույլ է տվել, որպեսզի վերջիներս ընդգրկվեն ԲԴԽ անդամ դառնալու ցուցակում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն`122 դատավորի, որոնք ընդգրկվել են ԲԴԽ անդամությանթեկնածուների ցուցակում,հունիսի 27-ին ծանուցում է ուղարկվել, որի մեջ նշվել է, որ մինչեւ հուլիսի 6-ը` ժամը 18:00-ն, ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`երեկվա դրությամբ որեւէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Նրանց մեջ եղել են մարդիկ, որ արդեն իրենց գործընկերների շրջանում սկսել են կարծիքներ հայտնել իրենց ապագայի մասին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ասել է, որ ինքը շարունակելու է մնալ ցուցակում, անգամ դատական համակարգում լուրեր կան, որ նա կարծիք է հայտնել` եթե ԲԴԽ անդամ չընտրվի, ցանկություն ունի դառնալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: ԲԴԽ անդամ դառնալու ցանկություն է հայտնել նաեւԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
ԲԴԽ անդամ են ցանկանում դառնալ, համենայնդեպս արդեն մի քանի տեղ արտահայտվել են, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Այսինքն՝ գոնե մեզ հասած տեղեկություններով`մոտ 122հոգուց 5-ը տարբեր շրջանակներում կարծիքներ են հայտնել, որ ցանկանում են դառնալ ԲԴԽ անդամ:
Դատավորները`իրենց մասին
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որը հաստատեց. «Այո, պաշտոնապես հայտարարում եմ, որ կա նման ցանկություն ընտրվել ԲԴԽ անդամ»:
Մեր այն հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլի տեղեկություններն այն մասին,որինքն իշխանության ԲԴԽ նախագահի թեկնածուն է, վերջինսնշեց.«Ով դա գրել է, օրենքի չիմացության արդյունք է.երբ ԲԴԽ անդամները համալրվում են,իրենցմեջիցընտրում են ԲԴԽ նախագահ: Համենայնդեպս, կարգով ԲԴԽ անդամներն են իրենցմեջիցընտրում ԲԴԽ նապագահի, այստեղ իշխանության թեկնածու եզրույթը ինձ համար անհասկանալի է»:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն էլ, «Ժողովուրդ» օրաթերթիհետ զրույցում անդրադառնալով իր մասով պտտվողտեղեկություններին, ասաց` այս պահի դրությամբ նման դիմում չի գրել, եւ հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի խոսքով` ինքնաբացարկի ինստիտուտ գոյությունունի.«Ժամկետ գոյությունունի, ամեն ինչկորոշի այդ ինքնաբացարկի ժամկետը»:
Քնար Մանուկյան