ԲԴԽ անդամի թեկնածուն` չընտրվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չիընտրվել: Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Աննա Մարգարյանի հետ` հասկանալու համար, թե ինչու նա չընտրվեց ԲԴԽ անդամ:

-Տիկի՛ն Մարգարյան, ինչո՞ւ, ըստ Ձեզ, Դուք չընտրվեցիք:

-Կարծում եմ` արձագանքը ակնհայտ էր: «Լուսավոր Հայաստանին» հարցրեք, կասի` խնդիրն այն է, որ կարծում էին`իրենց թեկնածուն պետք է լիներ, ոչ թե կապված էր անձիհետ, այլ ավելի շատ, թե ով է ներկայացնում թեկնածուին: Դիրքորոշումը ակնհայտ հայտարարվեց պարոն Գորգիսյանի կողմից, որ զուտ հաշվի առնելով այն հանգամանքը, որմենք խնդիր չունենք թեկնածուի հետ, բայց ներկայացվել է «Իմ քայլի» կողմից, ոչ թե դա մեր թեկնածուն է: Մեր թեկնածուները ժամանակին մերժվել են, մենք էլ հիմա դեմ ենք քվեարկում:

Մի քիչ ինձ համար անընդունելի մոտեցում է այն առումով, որ դատական համակարգի նկատմամբ վստահության ձեւավորման այս գործընթացում, կարծում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները պետք է ղեկավարվեն գերակա շահերով, բայց դա իրենցորոշումն է:

-Այսինքն` խնդիրը միայն դրա՞մեջ եք տեսնում. ասում են, որ իշխող ուժի շատ ներկայացուցիչներ գործուղման մեջ էին, չկային, դրա համար չընտրվեցիք:

-Դա էլ է ճիշտ , բայց ես չեմ գնացել որպեսիշխողուժի ներկայացուցիչ թեկնածու, ես իրենց կողմից առաջադրվել եմ, իհարկե, բայց իրենք ինձ չեն էլ ճանաչել: Նույն «Իմ քայլ»-ում ես երկու-երեքհոգի ճանաչեմ կամ չճանաչեմ ուսանողի կամ գործընկերոջի կարգավիճակում, բացարաձակ այլ առնչություն չեմունեցել: Հեղափոխության ընթացքում իրենց կողքինչեմ եղել, որ մտածեն իրենց թեկնածուն եմ եղել, արժեքները, որ կան արդարության, օբյեկտիվության, իրավական հստակության առումով, այո, կիսում եմ, մնացած առումներով ասել, որ ես զուտ իշխանական թեկնածու եմ, ինձ համար ընդունելի չէ:

-Դատական համակարգը Ձեր առաջադրումը վատ էր ընդունել, ասել էին, որ Դուք դատարանի դուռը չեք բացել, Դուքո՞նցպետք է դատավորների խնդրով զբաղվեք:

-Ես իմ ելույթում անդրադարձա բոլոր խնդիրներին, որոնք կան դատական համակարգում, գոնե դրանց մեծամասնությանը: Ես դատական համակարգի ներկայացուցիչ չեմ, բայց ես փորձագետ եմ եղել` դատաիրավաական բարեփոխումների հետ կապված: Լինելով գիտնական`չէին կարող ուշադրություն չդարձնել այդ ոլորտին, այսինքն`կոնկրետ անձանց ճակատագրի հարց չեմ լուծել, բայց դատական համակարգի խնդիրներից առավել քաջատեղյակ եմ, առավել շատ կարծում եմ` խնդիրը քաղաքական դիրքորոշումների մեջ էր:

-Ձեզ մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ անդամ դառնալ, Դուք մերժել եք, բայց այս անգամ համաձայնել եք, ու այսպես ստացվեց: Ի վերջո, եթե օրենքը թույլ տա, կրկին առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:

-Այո, նախկինում եղել է առաջարկ,որից հրաժարվել եմ, առաջարկներ ավելի ճիշտ:Իվերջո, որոշում կայացվեց, որ թեկնածությունս առաջադրվի, այդ առումով տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է: Ինչ վերաբերում է շարունակությանը, ապա իրենք էլ էին ասում , որ սա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր է, ինչ-որ մեկ տեղներքին սխալ կոմունիկացիայի, իրենք կարող են առաջադրել, տեսնել, թե ինչ խնդիր է, բայց այս պրոցեսով անցնելը ցանկալի տարբերակ չէ:

-Այսինքն` այդքան էլ կողմչե՞ք լինի, որ Ձեզ կրկին առաջադրեն:

-Ավելի շատ բացասական:

Քնար Մանուկյան




Լրահոս