2019 թվականի հունիսի 28-ին` ժամը 23:08-ին եւ 23:10-ին, Դավիթաշեն 4-րդ փողոցումլսվել էին կրակոցի ձայներ: Միջադեպից հետո 8 անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էրհիվանդանոց, որից3հոգու վիճակը այսօր էլ շարունակումէ մնալ ծանր:
Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ըստ պաշտոնական հայտարարության` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւվերցվել են արնանման հետքեր, ապակու կոտրված կտորներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, առգրավվել են դեպքի պահին վնասվածքներ ստացած անձանց հագին եղած հագուստները:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն`մինչհունիսի 28-ի միջադեպը վերոնշյալ փողոցումնույն քաղաքացիների միջեւկռիվ է եղել, որի մասին իմացել են իրավապահները, անգամ կատարվածից հետոնյութեր են նախապատրաստվել, եւ դեպքից հետո իրավապահները նախազգուշացրել են Դավիթաշեն 4-րդ փողոցի երկու հարեւաններին, որ պահպանեն կարգ ու կանոն:
Ըստ էության, իրավապահների առաջին նախազգուշացումը որեւէ արդյունք չիտվել, եւ հունիսի 28-ին երկու հարեւաններ կրկինկռվի են բռնվել, որիհետեւանքով 8 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսկինչո՞ւ երկու հարեւանների ջուրը մի առվով չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երկու հարեւանների միջեւկռիվը եղել է երեխաների շուրջ առաջացած անախորժության պատճառով:
Կողմերից մեկի 12-ամյա դստերը նեղացրել են,նրա անվան հետ կապված վատ արտահայտություններ են հնչեցրել, որն էլ հարազատների կողմից անպատասխան չի մնացել:Երկու հարեւաններ փայտով, քարով, զենքով եւ այլ հնարավոր միջոցներովհարվածելու ծեծել են միմյանց:
Իհարկե, երեխային վատաբանելըչի կարող թուլատրելի լինել, բայց,մյուսկողմից, 12 տարեկան երեխայի մասին վատ բան խոսելու համար լավագույն լուծումը փայտն ու զենքը չէ: Աշխարհում կան այլ գործիքներ, որոնցից ամենաէֆեկտիվի անունը երկխոսություն է: Արդյոք հնարավոր չէ՞ երկխոսելով հարցը կարգավորել, ործնողներնու բարեկամները զենք են կիրառում եւ 8 հոգով հայտնվում հիվանդանոցում:
Կարծում ենք՝ գոնե իրավապահների առաջին զգուշացումից հետոպետք է կողմերի համար հասկանալի լիներ, որգործըչպետք է հասներ «դիվանբաշուն»:
Քնար Մանուկյան