ՀՀ քաղաքացին ահազանգում է դատարանի խայտառակ որոշման մասին. բաց նամակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում են Երևան քաղաքի բնակիչ ՝ Կարեն Խաչատրյանի բաց նամակը

Հավատալով, որ վերջապես փորձում ենք ունենալ արդար, անկողմակալ դատարան, խնդրում եմ դատական համակարգի  ուշադրությանը և հսկողությանը ենթարկել թիվ ԵԱՆԴ?/5228/02/15/քաղաքացիական գործով Դատարանի կողմից կայացրած վճիռը , որը իրականացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասիության դատարանի դատավոր ՝ Աիդա Դավթյանի կողմից:

Նշված վճռում դատավորը հակընդդեմ հայցվորների պահանջը բավարարելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր: Տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում
դատարանում հետազոտված ապացույցներից ավելին ՝դատավճիռը կայացրել է ենթադրությունների հիման վրա:

Այս ապօրենի վճռի դեմ բողոք եմ ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան , Վճռաբեկ դատարան, ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Ա. Զեյնալյանին , ԲԴԽ-ի արդեն նախկին նախագահ՝ Գ . Հարությունյանին ՝ դատավորի նկատմամաբ կարգապահական վարույթ սահմանելու վերաբերյալ: Սույն գործը եղել է նաև մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սակայն ոչ մի արդյունքի ցավոք չհասանք, գուցե ժամանակներն էին ուրիշ:

Բողոքով դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն, որ ԵԱՆԴ/ 5228/02/15 քաղաքացիական գործով դատարան է ներկայացվել կեղծ ապացույցներ և ստացել որոշումը , ըստ , որի Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժինը վարույթ է ընդունել թիվ 17160619 քրեական գործը և այն մակագրվել է Երևան քաղաի Ավան և Նոր –Նորք վարչական շրջանների դատախազ՝ Վ. Միլիտոնյանին և ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնակատար ոստիկանության մայոր Ռ. Պողոսյանին:

Ուզում ենք հավատալ, որ այս անգամ օբեյկտիվ ու արդար քնություն կացկացվի ի տարբերություն դատարանի, նաև հույսեր ենք փայփայում հեղափոխության և հատկապես՝ սկսած դատաիրավական բարելավումների գործընթացի հետ: Գործը լիարժեք ուսումնասիրելու համար, պատրաստ եմ տրամադրել դատական նիստերի ձայնագրման կրիչները, որտեղ ակներև է դատավորի կեղծիքն ու սուտը, կողմնակալ վերաբերմունքը: Եկել է արդարությունը վերականգնելու ժամանակը:

Հարգանքներով՝ Կարեն Խաչատրյան

-Հ.Գ Այս գործը կլինի մեր ուշադրության կենտրոնում և մեր խմբագրությունը կհետևի քրական գործի ընթացքին և հետագա զարգացումներին, չէ՞ որ ուզում ենք թևակոխել նոր դատաիրավական համակագրի առողջացման փուլ:




Լրահոս