
Հուլիսի 1-ին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել:
«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները 34-ամյա աշխատակցին ժամը 10:30-ի սահմաններում, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող ուղևորի անձը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: