Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից ամենահաճախը տուժում են երեխանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ: Պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն(ՃՏՊ) են:

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ներիհետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2.2%-ը, այդ թվում 98-ը՝ մինչև 11 տարեկան երեխաների շրջանում (51.9%):

Այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով վնասվել է 67 երեխա, այդ թվում 45-ը (67.2%)` մինչև 11 տարեկան:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՃՏՊ-ներիցամենահաճախը տուժում են 6-11 տարեկանները: Հարկ է նշել, որ դեպքերի 67%-ում երեխաները եղել են ուղևոր, որոնց կողմից չեն կիրառվել ոչ ամրագոտիներ, ոչ էլ մանկական պահող համակարգեր:

Երեխաների շրջանում վնասվածքների վտանգընվազագույնի հասցնելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են կատարվել(ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 439-Ն որոշում), ըստ որի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկումպետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: Ոստիկանության տվյալների համաձայն՝ որոշման ընդունումից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ արձանագրվել է երեխաների ամրակապման և փոխադրման կանոնների խախտման 178 դեպք:

Առողջապահության նախարարությունը հորդորում է`խստորեն պահպանել անվտանգության կանոնները և մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս պարտադիր օգտագործել անվտանգության ամրագոտին կամ մանկական պահող համակարգեր (սարքեր)՝ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած մանկական վնասվածքների կանխարգելման նպատակով:




Լրահոս