
ՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել էԵվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի պատվիրակությանը։ Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։
Ողջունելով հյուրերին՝նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում ևմասնավորապես ընդգծել,որ հարավային ուղու՝ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումըհամագործակցության խորացման ու ընդլայման լայն հնարավորություններ է ստեղծում։
Հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցության ծրագրի ղեկավար Անդրեյ Գլավատսկիխը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ հիմնադրամըՀայաստանի հետ ունի գործընկերային հարաբերությունների հաջողված փորձ, ինչը թույլ է տալիս շարունակել ակտիվ համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Տրանշ-4 ճանապարհատվածի շինարարությունը մասնաբաժիններով իրականացնելու և ՀՀ-ում փորձ ունեցող ընկերություններին ծրագրում ներգրավելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակել Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի կողմից ենթակառուցվածքների բարելավման և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի շուրջ։