
Վերջերս տարածվել էին խոսակցություններ, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան կարող է համալրվել այլ ակումբներով: Մասնավորապես ԲԿՄԱ-ի նախագահը նշել էր, որ ցանկություն ունի՝ ՌՊԼ-ն համալրվի հայկական, ղազախական եւ բելառուսական ակումբներով:
Եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր կառույցը` ՈՒԵՖԱ-ն նույնպես անդրադարձել է այդ թեմային. «Այդպիսի թեմաները կքննարկվեն միայն այն դեպքում, եթե լինեն առաջարկներ ազգային ֆեդերացիաներից: Ներքին առաջնությունները եվրոպական ֆուտբոլի հիմքն են: Եթե լինեն առաջարկներ, ապա դա կքննարկվի ՈՒԵՖԱ-ում»,-փոխանցում է РБК Спорт-ը: