Խոյ
Առավոտը Խոյերին գործնական կտրամադրի: Ցերեկային ժամերն ավելի լավ է հատկացնել բարդ, պատասխանատու աշխատանքին, պարտականության կատարմանը, ծրագրային միջոցառումների իրականացմանը: Չարժե ղեկավարության, գործընկերների հետ կապերը թողնել օրվա երկրորդ կեսին: Երեկոյան կարելի է մոռանալ գործերի մասին և անցնել ավելի ազատ ռեժիմի, օրինակ` սկսել հանգստյան օրերի համար ծրագրեր կազմել: Կարող եք լավ նորություններ ստանալ ընկերներից:
Ցուլ
Ցուլերի համար օրը հուսադրող կսկսվի: Օրվա առաջին կեսին իրադրությունը կայուն կլինի, կիրականանան ձեր հաշվարկները: Օրվա վերջում կփոխվի իրադարձությունների ընթացքը կամ հոգեբանական մթնոլորտը: Կարող է հող նախապատրաստվել տարաձայնությունների սրման համար ինչպես ամուսնական հարաբերություններում, այնպես էլ մասնագիտական ոլորտում: Որպեսզի դա չփչացնի առաջիկա հանգստյան օրերը, արժե արդեն այսօր այն կանխելու միջոցներ ձեռնարկել:
Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ է տրվում օրը սկսել առօրյա պարտականություններից և անհետաձգելի առաջադրանքներից: Կարևոր է սթափ գնահատել իրավիճակը և սկսած գործն ավարտին հասցնել: Անավարտ կարևոր գործերը հետագայում կարող են խնդիրներ առաջացնել: Չարժե հետաձգել այցը բժշկին կամ հարկային տեսուչին: Օրվա վերջում ձեր տրամադրությունը կբարձրանա, ինքնազգացողությունը կլավանա: Դրան կնպաստեն դրական նորությունները և հանգստյան օրերը գայթակղիչ հեռանկարները:
Խեցգետին
Խեցգետինները ստիպված կլինեն հաշվի նստել շրջապատի ծրագրերի և պահանջների հետ: Իրադրությունը միայնակ ղեկավարելու փորձերը ողջունելի չեն: Եթե մտերիմ անձնավորությունը զբաղված է, արժե օգնություն առաջարկել: Այդ ժամանակ երկուսդ էլ երեկոյան ազատ կլինեք շփման և համատեղ հետաքրքրություններն իրականացնելու համար: Խնդրահարույց հարաբերությունները լավացնել կօգնի շփվողականությունը, երկխոսության պատրաստակամությունը, ընդհանուր գործերի նկատմամբ իրատեսական հայացքը:
Առյուծ
Առյուծներն օրվա առաջին կեսը ստիպված կլինեն անցկացնել առօրյա հոգսերի մեջ և ղեկավարվել պարտքի զգացումով: Ցանկալի է հոգ տանել ինքնազգացողությանը և դրան համապատասխանեցնել հանգստյան օրերի ծրագրերը: Երեկոյան շատ Առյուծների համար մեծ նշանակություն կստանա զուգընկերոջ, ընկերների կամ որոշակի սոցիալական խմբերի կարծիքը: Դրական իմիջի համար կարևոր բաղկացուցիչ կլինի շփվողականությունը: Հնարավոր է, որ հանգստյան օրերին ձեզ հրավիրեն հետաքրքիր ընկերախումբ:
Կույս
Կույսերին խորհուրդ չի տրվում հենց առավոտից ծրագրել օրվա բոլոր դետալները: Օրվա ընթացքում կարող են փոփոխություններ տեղի ունենալ ինչպես ձեր տրամադրության, այնպես էլ ձեր մտերիմների ծրագրերում: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ծանոթ սցենարով գործելու համար: Հարմար պահ չէ հին ծանոթների և մոտ ազգականների հետ մտերիմ շփման համար: Երեկոյան կարող եք ներքաշվել ուրիշների խնդիրների և հետաքրքրությունների մեջ, հետաքրքրվել ձեզ համար անսպասելի զբաղմունքներով:
Կշեռք
Օրվա սկզբում Կշեռքներին խորհուրդ է տրվում կարգի բերել տնային գործերը և արտադրական հարցերը: Երեկոյի պոտենցիալ հնարավորություններն օգտագործելու համար, օրվա առաջին կեսին խորհուրդ է տրվում անել միայն ամենաանհրաժեշտ գործերը: Երեկոյան մոտ պայմաններ կստեղծվեն ուղևորությունների, անձնական նամակագրության, հոբբիի, սիրախաղի, ինչպես նաև ցանկացած այլ զբաղմունքի համար, որը ձեզ հետաքրքիր է և հանգստացնում է: Ֆինանսական ասպարեզում չի խանգարի խելամիտ տնտեսումը:
Կարիճ
Օրվա սկզբում Կարիճներն ապահովագրված են կտրուկ փոփոխություններից և կարող են անձամբ որոշել իրենց գործողությունների ռիթմը: Օրվա առաջին կեսին հնարավորություն կունենաք զբաղվելու անհրաժեշտ գործերով կամ միայնակ մնալ: Երեկոյան արժե ավելի բաց և հյուրընկալ լինել: Տնեցիների և ընկերների հետ շփման մեջ անհրաժեշտ է հավասար ընկերական տոն: Ձեր կողմից և՛ էմոցիաների բուռն արտահայտումը, և՛ խորհրդավոր լռությունը միանման կբարդացնեն փոխըմբռնումը:
Աղեղնավոր
Օրվա սկզբում Աղեղնավորներին օգտակար կլինի գործնականություն և տնտեսողություն դրսևորել: Չարժե ձեռք տալ պահուստային միջոցներին, եթե կարող եք դիմանալ առձեռն գումարով: Չի խանգարի սննդի մեջ զսպվածությունը: Օրվա երկորրդ կեսը աստիճանաբար պայմաններ կստեղծի հետաքրքիր շփման, ուղևորությունների, անձնական կյանքում առաջընթացի համար: Հնարավորությունների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ նաև պարտականություններ, օրինակ` ինչ-որ մեկին կամ ինչ-որ հիմնարկ այցելելու:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար հաջող կլինի օրվա առաջին կեսը: Այդ ժամերին խորհրդի կարիք չեք զգա, քանի որ ինքներդ ունակ կլինեք ընտրել ճիշտ ուղին և օպտիմալ լուծումը: Գործերի հետ մեկտեղ, օգտակար կլինեն նաև ընդհանուր առողջական միջոցառումները: Չարժե արհամարհել նաև ձեզ համար արդյունավետ կոսմետիկ գործընթացները: Կերակուր և ըմպելիք ընտրելու հարցում արժե հաշվի նստել ինքնազգացողության հետ: Երեկոյան խորհուրդ չի տրվում ծախսեր կատարել:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում օրվա առաջին կեսին խնայել էներգիան և դրա համար ակտիվ կիրառում գտնել երեկոյան: Նման մոտեցումը կօգնի, որ ժամանակից շուտ չսպառեք ուժերը և օրը դրական նոտայով ավարտեք: Առավոտը կարող է սկսվել հիասթափությունից, սահմանափակումից կամ այլ ժամանակավոր տհաճությունից: Առաջին պլանում կլինի պարտքը կամ ինչ-որ կարևոր նպատակ: Երեկոյան կհաջողվի մոռանալ գործերի մասին և զբաղվել անձնական կյանքով, հոբբիով:
Ձկներ
Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս նպատակաուղղված զարգացնել օգտակար ընկերական կապերը: Հատկապես կարևոր է պահպանել կապը հին ընկերների հետ: Հենց նրանցից մոտակա ամիսներին իրական աջակցություն կստանաք: Աշխատանքում ծանոթ սխեմաներն ավելի արդյունավետ կլինեն, քան նոր մոտեցումները: Երեկոյան խորհուրդ է տրվում բաց լինել շփման համար, սակայն չարժե շտապել ինչ-որ մեկին բացել ձեր հոգին: Նոր մարդկանց հետ արժե պահպանել հեռավորությունը, քանի դեռ ձեզ հայտնի չեն նրանց մտադրությունները: