Ովքեր են խորհրդարանի պասիվ պատգամավորները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ դեռ նոր էր ձեւավորվում յոթերորդ գումարման խորհրդարանը, բոլորն այն տեսակետն էին արտահայտում, թե այս խորհրդարանը տարբերվելու է նրանով, որ պատգամավորներն ակտիվ գործունեություն են ծավալելու:

Ուսումնասիրելով ԱԺ 132 պատգամավորների գործունեությունը մինչ այժմ` տեսնում ենք, որ, ընդհանուր առմամբ, բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ, իհարկե, աչքի են ընկնում ակտիվ գործունեությամբ, ակտիվ են թե՛ հանձնաժողովի նիստերին, թե՛ լիագումար նիստերին, եւ հենց դա է պատճառը, որ, օրինակ, կառավարության հետ հարցուպատասխանը եւս բավականին երկար է տեւում, եւ անգամ 40-ից ավելի պատգամավորներ են գրանցվում կառավարության անդամներին հարց տալու համար:

«Իմ քայլ»-ում ոչ ակտիվ պատգամավորները 10-ն են, ԲՀԿ-ում` 7-ը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պարագայում գրեթե բոլորն էլ ակտիվ են: Եվ, թերեւս, դա էլ է օրինաչափ, քանի որ ամեն դեպքում «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս