ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան չի հայցել. ԴԱՀԿ նախկին պետի քույրը` եղբոր արտահանձման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովեւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով 2019թ. ապրիլին ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը` վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:
Ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Մոսկվայում եւ Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական ապաստան խնդրել: Այս հարցով, սակայն, մինչօրսորոշում չկա:Նշենք, որ քաղաքական ապաստան տրամադրելու հարցով որոշումը կայացնում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը, եւ դեռեւս հայտնի չէ` Միհրան ՊՈղոսյանին կարտահանձնեն Հայաստանին, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթը Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացի շուրջ զրուցեց նրա քեռու՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դստեր, ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հետ:

-Տիկի՛ն Հարությունյան, բոլորին հայտնի է, որ Ձեր հորաքրոջ տղան` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՔԾ-ի կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան հայտնաբերեցին Ռուսաստանի Դաշնությունում: Պողոսյանն, իհարկե,իր նկատմամբ հարուցված քրեական գործը համարել էր քաղաքական հետապնդում: Որպես դատավոր`փորձեք օբյեկտիվ լինել եւ ասել՝ արդյոք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, թե նա այդպիսի մեկնաբանություններով փորձում է խուսափել պատասխանատվությունից: Ի վերջո, նախկին իշխանությունների ժամանակ է այս քրեական գործը բացահատվել, բայց նախկինները նրան պատասխանատվության չկանչեցին եւ գործը կարճեցին:

-Եթե որպես դատավոր եք հարցնում, ես այստեղ օբյեկտիվորեն, անաչառ չեմ կարող լինել, քանի որխոսքը իմ եղբորն է վերաբերում, իսկինքը ինձ համար շատ լավ եղբայր է: Ես յուրաքանչյուրին եմ մաղթում ունենալ այնպիսի եղբայր, ինչպիսին Միհրանն է ինձ համար: Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին, կապրենք,կտեսնենք. ես ավելին չեմ կարող ասել, ես չեմ ցանկանա կասկածի տակ առնել մեր իրավապահ մարմինների գործունեությունը:Որեւէ կերպ այստեղ քննադատելու միտումչունեմ, բայց եթե քրեական գործ հարուցված է, դա դեռ չի նշանակում, որ քրեական հանցագործության փաստը, որպես այդպիսին, հաստատված է: Այսինքն` մենք պետք է սպասենք վերջնական դատական ակտին:

-Ձեր եղբայրը Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական ապաստան է խնդրել, եւ ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը պետքէ որոշումկայացնի: Ի՞նչ գիտեք այնտեղ ընթացող գործընթացից, հիմա նրան տալո՞ւ են ՀՀ իրավապահներին, թե՞ոչ:

– Քաղաքական ապաստանի մասով, ինչքանով ես գիտեմ, Միհրանը քաղաքական ապաստան չի հայցել, այլ միջազգային պաշտպանության այլ տեսակ: Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց այն, որ քաղաքական ապաստան չէ, դա գիտեմ: Այսինքն` մամուլում տարածված այդ տեղեկությունը,ըստ էության, ապատեղեկություն է:

-Մանրամասնե՛ք, խնդրում եմ, եթե քաղաքական ապաստան չէ, ապա ի՞նչ միջազգային պաշտպանության տեսակի մասին է խոսքը:

-Այնտեղ` Ռոսաստանում, տերմինալոգիան այլ է, բայց ես`որպես ՄԱԿ-ի փորձագետ փախստականների գծով, ի պաշտոնե որպես դատավոր, վերապատրաստվել եմ այդ ուղղությամբ, տարածաշրջանի մի շարք դատավորների վերապատրաստում եմ: Միջազգային պաշտպանություն տրամադրելու տարբեր հիմքեր կարող են լինել, Ռուսաստանի օրենսդրությանը այս տեսանկյունից ծանոթ չեմ, բայց ես գիտեմ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, ապաստան են հայցել, պաշտպանություն են հայցել պետությունից, բայց ոչ քաղաքական հետապնդումների ուժով:

Մանրամանսերը՝ տեսանյութում

Քնար Մանուկյան,  Հովսեփ Հոսվեփյան




Լրահոս