Վատ օրի. Իջևանի շինարարական ընկերությունը հարկադիր պարապուրդի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներ կատարելու համար բազմաթիվ շնորհակալագրերի է արժանացել, սակայն այժմ հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ:

Այն մասնակցել է Իջեւանի զբոսայգու վերակառուցման աշխատանքների մրցույթին, որը հայտարարվել է էլեկտրոնային եղանակով: Ընկերությունը,մրցույթում հաղթող ճանաչվելով, 2019 թվականի մայիսի 2-ին Իջեւանի համայնքապետարանի հետ պայմանագիր է կնքել:

Ապրիլի 30-ին «ԽԱՉՄԻՇՇԻՆ»-ի տնօրեն Միշա Համզյանը Իջեւանի համայնքի ավագանու նախկին անդամ Վալերի Մելիքբեկյանից նամակ է ստացել: Վերջինս հայտնել է, որ ինքը այն հողամասի սեփականատերն է, ուր նախատեսվում է իրականացնել զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Համզյանը պատասխանել է, որ Մելիքբեկյանն այդ խնդիրը պետք է ճշտի աշխատանքների պատվիրատու Իջեւանի համայնքապետարանի հետ:

Մայիսի 6-ին Մ. Համզյանին են մոտեցել ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները եւ պահանջել դադարեցնել զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Նրանք Համզյանին ուղեկցել են ոստիկանության Իջեւանի բաժին, ուր նրանից բացատրություն են վերցրել, պարտավորեցրել դադարեցնել աշխատանքները: Մ. Համզյանը նամակով դիմել է Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին, որը Համզյանից պահանջել է պայմանագրի համաձայն սկսել աշխատանքները:

Տեղեկացնենք, որ ընկերության աշխատակիցները վերսկսել են զբոսայգու կառուցապատումը, սակայն ոստիկանության աշխատակիցները կրկին մոտեցել են, Համզյանին ուղեկցել ոստիկանության Իջեւանի բաժին, ուր Համզյանից կրկին բացատրություն են վերցրել, պարտավորեցրել դադարեցնել շինաշխատանքները: Մ. Համզյանըմայիսի 16-ին գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանին, ուր նշել է, որ ոստիկանության միջամտության պատճառով իրենց ընկերությունը չի կարողանում կատարել պայմանագրային պարտավորությունները, եւ խնդրել է բաժնի պետի միջամտությունը, որպեսզի խնդրին վերջնական լուծումտրվի:

Գ. Միրզոյանըմայիսի 17-ինՄ. Համզյանինհայտնելէ, որ,Վ. Մելիքբեկյանի հաղորդման հիման վրա, Իջեւանի բաժնում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն: Մայիսի 24-ին Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերովքննիչ Ս. ԳասպարյանըՄ. Համզյանին գրավոր հայտնել է, որ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման նպատակով անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել զբոսայգու վերակառուցման աշխատանքները մինչեւ քրեական գործով դրանց օրինաչափության հարցը լուծելը:

Քաղաքապետ Վ. Ղալումյանը Համզյանին գրավոր հայտնել է, որ վարչական ակտի իրավաչափության հարցը քննելու եւ որոշում կայացնելու իրավասություն ունի բացառապես վերադաս վարչական մարմինը կամ ՀՀ վարչական դատարանը, եւ խնդրել է շարունակել աշխատանքները, այլապես ընկերությունը պայմանագրով սահմանված պատասխանատվություն կկրի:

Հունիսի 18-ին Համզյանը Վ. Ղալումյանին հայտնել է, որ մի խումբ կանայք եւ երեխաներ, ակցիա իրականացնելով, քանդում են իրենց շարած սալիկները, կտրում լարերը, պատռում փոշուց պաշտպանվելու համար պաստառները: Համզյանն այդ մասին հայտնել է նաեւ ոստիկանություն: Հունիսի 5-ին Վ. Ղալումյանին ուղարկածգրությամբ Համզյանը հայտնել է, որ այդ օրը` առավոտյան, նշված կանայք կրկին խոչընդոտել են իրենց աշխատանքները, եւ քաղաքապետին առաջարկել է կա՛մ անորոշ ժամկետով դադարեցնել պայմանագիրը, կա՛մ լուծել այն:

Մ. Համզյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շինաշխատանքները դադարեցված են, մինչ այժմ կատարվել է զբոսայգու վերակառուցման համար նախատեսված աշխատանքների 30 տոկոսը: Վ.Մելիքբեկյանը, քաղաքապետ Վ. Ղալումյանի գործողությունների իրավաչափությունը վիճարկելով, դիմել է վարչական դատարանի Սեւանի նստավայր:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս