«Որևէ մեկը դրա իրավունքը չունի». քննչական կոմիտեի նախագահն ամեն ինչ ասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեիմիջեւնորկռիվ է հասունանում: ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ դատախազի միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր, որի դեպքում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի լիազորությունների շրջանակը կտրուկ կսահմանափակվի: Նշենք, որ ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`«Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ, որն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունըեւ արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին»:

Սակայն,ըստ ընդունված պրակտիկայի,դատախազիներկայացրածմիջնորդությունըքննչականկոմիտեում դառնում է նախնական ուսումնասիրության առարկա, այլ ոչ կարգապահական վարույթի հարուցման հիմք: Ահա հենցայս իրավիճակն էլ, ըստ էության, դատախազությանը ստիպելէ գործի անցնել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար, թե կիսում են նրանք արդյոք ՀՀ գլխավոր դատախազության առաջարկությունը, եւ, առհասարակ, արդյոք սա չի վկայում այն մասին, որ դատախազները ամեն ինչ անում են քննիչներինիրենց ենթարկեցնելու համար:

– Պարո՛ն Գրիգորյան, հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ դատախազի միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր, որի դեպքում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի լիազորությունների շրջանակը կտրուկ կսահմանափակվի:

Նշենք, որ ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին: Արդյոք դատախազությունը այսպես ընդդեմ Ձեզ չի՞ աշխատում:

-Մենք մեր նկատառումները ներկայացրել ենք օրենսդրական նախագծի կապակցությամբ, որում ամեն ինչ ասված է:

-Հիմա փորձենք հասկանալ` արդյոք սրանով դատախազները չեն վախեցնում քննիչներին կամ չեն ուզում ենթարկեցնեն իրենց:

-Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա: Միանշանակ մի այլ գերատեսչությունը մեկ այլ գերատեսչության ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի:

Քնար Մանուկյան




Լրահոս