Թմրանյութ եւ ծեծ` հետախուզական վաշտում. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հունիսի 19-ից ընթանում է Աբաս Հասանյանի եւ Մարտին Մաթեւոսյանի դատավարությունը։ Ա. Հասանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Պաշտպանության նախարարության` Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2018թ. հոկտեմբերի 13-ին` ժամը 11:00-ի սահմաններում, այդ զորամասի հարակից տարածքում ծխելու միջոցով ապօրինի գործածել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց:

Այնուհետեւ 2018թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, այդ զորամասի հետոխուզական վաշտի մասնաշենքի հարակից տարածքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, իր նկատմամբ պետ հանդիսացող, զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Մարտին Մաթեւոսյանի կողմից իրեն հայհոյելու եւ իր նկատմամբ բռնություն գործադրելու համար վերջինիս աշխատասենյակում վերցրել է որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող մկրատ եւ դրանով բռնություն գործադրելու` հարվածելու սպառնալիք է տվել նրան:

Մ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, 2018թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյել, ապա ծեծի է ենթարկել Աբաս Հասանյանին` պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ա. Հասանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով(2 դրվագով), 364. 2 հոդվածի 1-ին մասով, Մ. Մաթեւոսյանին` 358.1 հոդվածի 1-ին մասով:




Լրահոս