1մլն 80 հազար` Վարդավառի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարութուն է տեղադրված մարզպետարանի կողմից «Վարդավառ» խորագրով Վարդավառի տոնին մշակութային միջոցառում անցկացնելու մրցույթի վերաբերյալ: Միջոցառումը կկազմակերպվի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում: Միջոցառման արժեքը 1 միլիոն 80 հազար 100 դրամ է, միջոցառումը նպատակ ունի վերականգնելու ազգային տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու սովորույթներն ու ավանդույթները: Այն նախատեսվում է անցկացնել հուլիսի 28-ին:

Նշենք, որ Տավուշում Վարդավառը մեծամասամբ տոնում են հուլիսի 20-ից հետո` առաջին կամ երկրորդ կիրակի օրը, ընտանիքներով, բարեկամ-հարազատներով սովորաբար անտառներում գտնվող աղբյուրների տաղավարներում:

Նկատենք, որ Տավուշի մարզպետարանը պարբերաբար մեծ գումարներ է հատկացնում մշակութային միջոցառումներ անցկացնելու համար, մինչդեռ մարզի սահմանամերձ շատ դպրոցների շենքեր անմխիթար կամ վթարային վիճակում են,գյուղերի բժշկական ամբուլատորիաների շենքերի ձմեռային ջեռուցման համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս