Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:
Նշվեց, որ Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, եւ քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն