Հուլիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ են հնչում:
Նույն օրը, ժամը 23.30-ին, բաժին է ներկայացվել նույն փողոցի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 22.30-ից մինչեւ 23-ն ընկած ժամանակահատվածում, իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիգով, թոռնուհու ծննդյան օրվա առթիվ տան դիմաց վեց անգամ կրակել է օդ՝ խախտելով հասարակական կարգը:
Նախապատրաստվում են նյութեր: