![](https://armlur.am/wp-content/uploads/2019/07/65693280_2377652269186968_1169556887901831168_n.jpg)
Ավարտվեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ստուգողական հավաքը Բելառուսում:
Հայկական թիմը վերջին խաղում մրցեց «Գոմելի» հետ եւ հաղթեց խոշոր հաշվով`3:0:
Մեր թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Դմիտրի Գուզը, Պետրոս Ավետիսյանն ու Մայիլսոն Լիման:
Առջեւում «Արարատ-Արմենիային» լուրջ հանդիպում է սպասվում Հայաստանում: Մեր թիմը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հյուրընկալելու է շվեդական ԱԻԿ-ին:
Էդմոն Մարտիրոսյան