
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն այս տարի խնդիրներ ունի ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում, այլեւ դրա սահմաններից դուրս: Ինչպես տեղեկացնում է O Globo-ն, բրազիլացին զրկվել է վարորդական իրավունքից, որովհետեւ ոստիկանությանը մերժել է անցնել ալկոհոլի թեստը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը վարորդական իրավունքից զրկվել է մեկ տարով:
Հավելենք, որ բրազիլացին ավարտված մրցաշրջանում «Ռեալում» պահեստային խաղացողի դեր էր տանում` փոխարինելով Ռեգուլիոնին: Նա նաեւ դուրս էր մնացել Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակից Ամերիկայի Գավաթի խաղարկությունում:
Էդմոն Մարտիրոսյան