Շուրջ 100 իրավապահ զբաղվում է «օրենքով գողի» սպանության բացահայտման գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այս գիշեր սպանվել է «օրենքով գող» Անդիկը՝ Անդրանիկ Հարությունյանը: ArmLur.am լրատվականին հասած տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Հարությունյանի սպանության բացահայտման համար ողջ իրավապահ համակարգը լծվել է գործին, և շուրջ 100 իրավապահ համակարգի աշխատակից է ներգրավվել սպանությունը բացահայտելու համար:

Իրավապահներն այս պահին աշխատանքներ են տանում նրա հետ տաղավարում գտնված երեք տղամարդկանց ինքնությունը բացահայտելու համար: Հիշեցնենք, որ այսօր տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է եղել սպանությունը:

Նոր Նորքի տաղավարներից մեկում երեք անձի հետ Անդրանիկ Հարությունյանը թղթախաղ էր, խաղում և նրանց է մոտենում մեկ անձ, կրակոցներ արձակում, ինչի հետևանով Անդրանիկ Հարությունյանը սպանվում է:




Լրահոս