Հանրապետության տարածքում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։