«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Մասիվցի Անդիկ կեղծանունով: Նրա սպանությունը իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում:
Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են «օրենքով գողերը» եւ փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարությունյանին: Կարծիքներ են հնչել, որ մասիվցի Անդիկը կասկածելի գործարքների մեջ չի եղել եւ ավելի շատ անշառ, մաքուր մարդ է եղել, եւ նրա սպանությունն իսկապես առեղծված է: Իսկ, ահա, իրավապահ համակարգը, որ 100 հոգով լծվել է սպանությունը բացահայտելու գործին, մտավախություն ունի` եթե բացահայտվի, որ սպանությունը կապ ունի գողական աշխարհում առաջացած հարց ու պատասխանների հետ, ապա հետեւանքները կարող են անխուսափելի լինել:
Սակայն այս պահին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ամենահավանական վարկածն այն է, որ սպանությունը կենցաղային խնդրի հետեւանք է եղել»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում