ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը զարմանալի էր. միգուցե միտում կար. «Ժառանգություն» կուսակցության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի համար անսպասելի է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը: Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ կուսակցությունը կհամագործակցի բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք նախկինում պայքարել են նախորդ ռեժիմի դեմ:

Իսկ արդեն օրեր անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ նորընտիր վարչության անդամ Արայիկ Հարությունյանը կոնկրետ անուններ էր տվել, թե որոնք կարող են լինել այդ կուսակցությունները` Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած «Ժողովրդական» կուսակցություն, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, Հայ Ազգային կոնգրես, սակայն «Ժառանգություն» կուսակցության անունը չէրև տվել եւ հենց այդ հանգամանքն է զարմանալի եղել կուսակցության նախագահի համար:

Մասնավորապես, Անդրանիկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ցավոք սրտի Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ չկար մեր անունը: Մեզ համար դա զարմանալի է: Մենք ողջունում ենք վարչապետի մոտեցումը եւ հույս ունենք, որ այդ փաստը պատահականություն է: Սակայն հետեւոլով իշխող քաղաքական ուժի որոշ անդամների գործունեությանը, միգուցե այդտեղ միտում կար»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս