«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետի հրամանով ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ-ում կփոխարինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ղեկավարելով հարկայինի իրավական բլոկը։ Հովհաննիսյանը, ի տարբերություն շատ նորաթուխ պաշտոնյաների, փորձ ունի, ՊԵԿ-ի ստորին օղակներից աճած կադր է, շարքային տեսուչից հասել էր մինչեւ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնին:
Ասում են՝ հենց Բադասյանն է բարեխոսել իր ընկերոջ համար։ «Ես չեմ թաքցնում Ռուստամ Բադասյանի հետ իմ ունեցած մտերիմ հարաբերությունները, մենք աշխատանքային գործընկերներ ենք եղել, իսկ դերակատարության մասով գուցե պարոն Բադասյանն իր կարծիքը հայտնել է, չեմ բացառում»,-ասաց Հովհաննիսյանը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում