ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր 15-ամյակի կապակցությամբ VLV ընկերությունը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևատրել էր լավագույն գործընկերների:

VLV կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան  Բանկը ճանաչվել է լավագույն գործընկեր:

Բանկը 2012 թվականից աշխատում է VLV ընկերության հետ ու ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում: 7 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է լավագույն գործընկերոջ տիտղոսը: Մրցանակը ստացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկար տարիների համագործակցում է Հայաստանի խոշոր առևտրային ընկերությունների հետ ու պահպանում է առաջատար դիրքեր լավագույն գործընկերների ցանկում:




Լրահոս