ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր լուր վարորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարորդներն ավտոմեքենայի մաքսային ձեւակերպումից հետո, մինչեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, մեքենաները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «ժամանակավոր» տեսակի համարանիշներով:

Նշենք, որ «ժամանակավոր» տեսակի համարանիշեր տրամադրվում են միայն ճանապարհային ոստիկանության կողմից, ինչի հետեւանքով, մաքսային ձեւակերպումների ավարտից հետո մինչեւ համապատասխան համարանիշ ստանալը, վարորդները մեքենաները վարում են առանց հաշվառման համարանիշերի:

Սա, ի դեպ, հակասում է «ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներին: Այսինքն «ժամանակավոր» տեսակի համարանիշներ կհատկացվեն նաեւ առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսավարողների եւ մեքենաների մաքսային ձեւակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից:

Ըստ պետական եկամուտների կոմիտեի`այս ամենի արդյունքում կկարգավորվեն առանց համարանիշերի մաքսատներից բաց թողնվող մեքենաների վարորդների բարձրացրած խնդիրները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս