Սահակ եպիսկոպոսն ընտրվել է Պոլսո պատրիարքի տեղապահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ընտրվել է Կոստանդնուպոլիսի Հայոց պատրիարքի տեղապահ։

Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը Մեդիամաքսին տեղեկացրել է, որ Եկեղեցական ընդհանուր ժողովի դռնփակ նիստին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի օգտին քվեարկել է 13, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ 11 հոգի։

2019-ի մարտից՝ Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո, պատրիարքական աթոռը թափուր էր մնացել։ Ընտրությունները սկսելու համար, կրոնական ժողովը նամակով դիմել էր Ստամբուլի նահանգապետարան։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը Հայոց պատրիարքարան այցի ընթացքում տեղեկացրել էր, որ պատրիարքի թափուր աթոռի ընթացիկ գործունեությունը վարելու համար անհրաժեշտ է պատրիարքի տեղապահ ընտրել։




Լրահոս