ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դատավորներն են հրաժարվել դառնալ ԲԴԽ անդամ. անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 122 դատավորներին ծանուցումներ են ուղարկել, որպեսզի հուլիսի 11-ին` ժամը 14:00-ին, ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր` մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի իրենց կազմից ընտրեն ԲԴԽ 3 անդամներ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` 122-ից զտվել են դատավորները, եւ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկվել են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում եւ մինչեւ հուլիսի 6-ը` ժամը 18:00-ն, ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:
Նշենք, որ 76 հոգուց ընդամենը 3-ը կարող են դառնալ ԲԴԽ անդամ:

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ եւ հայտնել են, որ իրենց անուն-ազգանունը հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցանկից: Ասել է թե` երեկվա դրությամբ 15 դատավոր ցանկություն չունի ԲԴԽ անդամ դառնալու: Իսկ ովքե՞ր են այդ դատավորները:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են այդ դատավորները, որոնք այս օրերին նամակ են ուղարկել դատական դեպարտամենտ եւ հայտնել են, որ իրենց անունները հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցուցակից: Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գագիկ Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Վահագն Մելիքյան, Վարդան Գրիգորյան, Արտուշ Գաբրիելյան, Ռուբեն Ափինյան, Ալեքսեյ Սուքոյան, Կարինե Պետրոսյան, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Ստեփանյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Ադամյան, Մանվել Սիմոնյան, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյան, Աղասի Մկոյան Սուրեն Բաղդասարյան:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան , Էդգար Բաղդասարյան




Լրահոս