Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքների:
Հայկ Մարությանն այս մասին գրառում է կատարել իր էջում:
«Եվս 59 ընտանիք էլ ստացան Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները»,- գրել է Հայկ Մարությանը: