Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ը և Թումո ստեղծարար տեխոնոլգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկեցին ևս երեք աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար մասնագետներն արտասահմանից:

Կենտրոնում մեկնարկել է երեք աշխատարան: Խորվաթ ճարտարագետ ԼուկաՊիսկորեցը վարում է գեներատիվ մոդելների կառուցման աշխատարան, որի ընթացքում Թումո ուսանողները, օգտագործելով Python ծրագրավորման լեզվի գեներացնողալգորիթմները, ստեղծում են 3D կառուցվածքներ Rhino ծրագրում։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ ԱշիշՄոհիտեիաշխատարանում` ծրագրավորում են 3D տպիչը Arduino-ում և հավաքում են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանի աշխատարանումԹումո ուսանողները հայկական Սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր են ընտրում և վիրտուալիրականությունում ստեղծում են միջավայր ընթրիքի համար:

Պիսկորեցի, Մոհիտեի և Նազարյանի հետ աշխատանքի արդյունքում ուսանողները կիրականացնեն վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման և տպագրության նախագծեր: Աշխատարանների վերջում` հուլիսի 12-ին, ԹումոԵրևանում տեղի կունենա դրանց արդյունքների ցուցադրություն:

«Այս նախագծի շրջանակում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ ամենապահանջված, արդիական ոլորտներում: Իհարկե, երկու շաբաթում հնարավոր չէ որևէ ոլորտ լիովին ուսումնասիրել, բայց կարելի է լավ հիմք ստեղծել, որպեսզի այդ երեխաները հասկանան իրենց ընտրած ուղղությունը, դրա նրբություններն ու կիրառման նշանակությունը, ինչպես նաև արժեքսվոր խորհուրդներ և ոգևորության մեծ պաշար ստանալ հաջողակ արտասահմանցի մենթորներից», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլինՀայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն:Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:




Լրահոս