Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։