«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման շուրջ կրքերը շարունակում են շիկանալ մեր երկրում, ու դրան նպաստեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունն այն մասին, որ օրակարգում են այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը նա ոգեւորիչ համարեց:
Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին եւ այլն: ԵԽԽՎ պատվիրակները կոչ են արել ՀՀ իշխանությանը ձեռնարկել միջոցներ ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը եւ խտրականությունից ազատությունն ապահովելու համար:
Ու մինչ գործող իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե սա խայտառակություն է, իրականությունն այն է, որ հակասահմանադրական եւ հայերին ոչ հարիր այդ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին, այսինքն՝ ՀՀԿ-ի օրոք: Եվ ներկայիս իշխանությունների համար այն վավերացնելը ժառանգված միջազգային պարտավորություն է ընդամենը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում