Նոր մարմինը վերջնականապես կձևավորվի աշնանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հունիսին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, այս մարմինը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որի լիազորությունները 2018 թվականի ապրիլից, կարելի է ասել, դադարեցված են:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները նպատակ ունեն օրինագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել սեպտեմբերին, որպեսզի արդեն հոկտեմբերին հանձնաժողովը ձեւավորվի ու գործի: Պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանից «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչու երկարաձգվեց գործընթացը. «Մենք հերթականությամբ անում ենք այն պրոցեսները, որոնք պետք են նախագծի ընդունման համար: Չեմ կարծում, որ որեւէ ուշացում կա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս