Առանց պաշտոնյաների Սահմանադրության օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանը տոնում է ՀՀ Սահմանադրության օրը: Ուշագրավն այն է, որ այս տոնական օրը ՀՀ-ից բացակայում են պետական պաշտոնյաները: Բանն այն է, որ ՀՀ-ում չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրում չէ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գործուղումների մեջ է գտնվում նաեւ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սահմանադրական դատարանում Սահմանադրության օրվա կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տարբեր նախարարներ, ԱԺ խմբակցություններից պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ: Իսկ այժմ հայտարարված է, որ Սահմանադրության օրվա հետ կապված կլինեն ուղղակի քայլերթեր` նշելու ՀՀ-ում Սահմանադրության օրը: Բայց թե ինչու են իշխանությունները որոշել սահմանափակվել միայն երթով, անհասկանալի է, քանի որ այն իսկապես լուրջ տոն է այսօրվա Հայաստանում:

Նշենք, որ գործող Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով: 2005 եւ 2015 թվականներին կրկին հանրաքվեով այն փոփոխվել ու լրացվել է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս