Մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն, որ ցույց տան իրենց. Կամո Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հուլիսի 14-ից Հայաստանում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ այլ հարցերի շուրջ«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի հետ:

-Հայաստանի հավաքականը, հաղթելով վերջին 2 խաղում, լուրջ հայտ ներկայացրեց «ԵՎՐՈ 2020»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք մոտենում իտալացիների հետ խաղին:

-Քանի որ դեռ մոտ երկու ամիս կա հավաքականի հանդիպումներին, այժմ չեմ մտածում այդ խաղերի մասին, այլ կենտրոնացած եմ իմ մրցելույթների վրա «Ժետիսուի» կազմում: Կարող եմ միայն ասել, որ միանշանակ լավ տրամադրվածությամբ եւ հաղթանակի ձգտումովմտնելու ենք խաղադաշտ:

-Այդ նույն խաղերում եւ ակումբի կազմում Ձեր ցուցադրած ֆանտաստիկ խաղը, կարելի է ասել, մեծ «իրարանցում» առաջացրեց Եվրոպայում: Կա՞ն ակումբներ,որոնք այժմ հետաքրքրված են Ձեր տրանսֆերով:

-Ես դեռ պայմանագիր ունեմ ներկայիս («Ժետիսու») ակումբի հետ: Այն ավարտվում է ձմռանը, եւ մինչ այդ ես չեմ կարող որոշումներ կայացնել իմ ապագայի վերաբերյալ:Միգուցե կան ակումբներ,որոնք հետաքրքրված են իմ տրանսֆերով:

-Կցանկանայի հարցնել մեր երիտասարդական հավաքականից: Առաջիկայում Հայաստանում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ինչպես գիտենք,մեր երիտասարդները հայտնվել են «մահվան խմբում»: Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականի շանսերն այս առաջնությունում:

-Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը շատ լավ հնարավորություն է մեր տղաների համար:Պարզ է, որ այս մրցաշարին կհետեւեն շատ մարդիկ,սկաուտներ եւ ակումբներ, ինչն էլ նշանակում է, որմեր տղաները չպետք է այս շանսը բաց թողնեն: Շանսերը, ճիշտն ասած, քիչ են, սակայն պետք է արժանապատիվ, համարձակ, առանց կաշկանդվելու խաղան եւ ցույց տան իրենց բարձր որակները:

-Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս ինչպե՞ս եք մոտիվացնում ինքներդ Ձեզ:

-Ինձ համար մոտիվացիան, առաջինը, հաղթանակն է,արժանի ելույթ ունենալը եւ անմնացորդ նվիրվելը, որ հանդիպման ավարտից հետո ափսոսանքի զգացում չունենամ:Այդ ամենից հոտոնոր գալիս են մնացած նյուանսները:

-Քանի որ հիմնականում հարցնում են, թե ֆուտբոլիստները ինչ են զգում հաղթանակից հետո, ինձ հետաքրքիր է` ինչ զգացողություններ է առաջացնում պարտությունը:

-Հաղթանակից հետո ամեն ինչ շատ լավ է. բոլորն ուրախ են,ուհեշտ է նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը, իսկ երբ պարտվում ես, նույնիսկ դժվարանում ես գլուխդ բարձր պահել: Անընդհատ գլխումդ մտքեր ենպտտվում, թե ինչը լավ արեցիր, ինչը վատ:Ինչ-որտեղ նաեւ մեղքի զգացում է առաջանում: Այդ ամենը մի օր անցնում է, եւ սկսում ես ամեն ինչ սառը գլխով դատել, վերլուծել պրոֆեսիոնալ ձեւով եւ անցնել առաջ: Սա էլ մեր աշխատանքն է, եւ պետք է այն կատարենք լավ:
Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս