
Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչի Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը դեռ շատ «ջուր կքաշի»: Ինչպես տեղեկացնում է GloboEsporte-ն խաղի ընթացքում գլխավոր մրցավարի եւ տեսակրկնությունների վրա աշխատող մրցավարների միջեւ կապը կորել է: Նշվում է, որ երկու անգամ գլխավոր մրցավարին 11մ նշանակելու համար դիմել են, սակայն նա նա տեխնիկական խնդիրների պատճառով չի լսել դրանք:
Նշվում է, որ այդ ամենի պատճառը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի ներկայությունն էր: Անվտանգությունից ելնելով ստադիոնում տեղադրվել էին խլացուցիչ սարքեր, որոնք էլ խանգարեցին VAR-ի աշխատանքին:
Հիշեցնենք, որ խաղի մրցավարներին լուրջ քննադատության մեջ էր հեղեղել նաեւ արգենտինացիների առաջատար Լեո Մեսսին` նրանց աշխատանքը համարելով խայտառակություն:
Էդմոն Մարտիրոսյան