Հրդեհ հայ-վրացական սահմանին. երկու երկրների հրշեջները մոբիլիզացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստան-Հայաստան պետական սահմանին՝ Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտներ, հաղորդում է Aliq.ge-ն։

Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկվում է:

«Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում է մինչև 35 հրշեջ-փրկարար: Սահմանի մյուս կողմում մոբիլիզացված են նաև հայաստանան կողմի հրշեջ-փրկարարները»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:




Լրահոս