ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում ծխախոտի շուկայում, և որ տեսակներն են թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ` «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է` դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը եւս բարձրացել է 50 դրամով. այն 550 դրամից դարձել է 600 դրամ: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը:

Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով` 550-ից դառնալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 250 դրամից դարձել է 280 դրամ: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս